Գեներալ-մայոր Սալամի. Իրանը բավականաչափ սեփական արտադրության արդյունավետ զենքեր ունի
Հայտարարելով, որ մեր հենարանը ոչ թե զենքն է, այլ վճռականությունը, կամքն ու հավատը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Մենք ունենք տեղական գիտելիքներով արտադրված բավականաչափ արդյունավետ զենքեր ունենք»։
Այսօր կայացած՝ ԻՀՊԿ-ի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի երկու նոր բազաների շնորհանդեսի ժամանակ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին բարձր է գնահատել Իսլամական Հանրապետության պաշտպանական կանխարգելման ռազմավարությունն առաջ մղելու ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի խելացի քայլերը:
Նշելով, որ իրական ուժը դրսևորվում է հրթիռի, ԱԹՍ-ների, ՀՕՊ համակարգի,ինքնաթիռի միջոցով, գեներալ Սալամին ասել է.«Բայց այս հզորության ու նրա էության ու արարման արմատը գտնվում է մարդկանց հավատալիքների, համոզմունքների և սրտերի ու մտքերի մեջ»:
Հայտարարելով, որ բռնակալի կողմից որևէ մեկին հզորություն տրվի, վերջինս չի կռվելու, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է.«Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից զինված բանակը նույնիսկ 10 րոպե չի կռվել»։
Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնված է կանխարգելման սկզբունքի վրա: Իրական կանխարգելման միջոցներ ստեղծելու գործում առանցքային դեր ունի հզոր զինված ուժեր և հուսալի ռազմական կարողություն ունենալը: