Շնորհավորանք՝ իմամ Հոսեյնի և Պահակազորայինի օրվա կապակցությամբ
Մարտի 6-ին շիաների երրորդ իմամ Հոսեյնի ծննդյան օրն է: Այս օրն Իրանում նշվում է նաև Հեղափոխության պահապանների օրը:
Մարտի վեցին իսլամի և շարիաթի ամենամեծ պահապանի բարեբաստիկ ծննդյան տոնն է, ով Քյարբալայի դաշտում ազատախոհության դասեր տվեց բոլորին: Մեծ անհատականություն, ով Ղուրանի ու իսլամի պաշտպանության խորհրդանիշն է:
ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին իմամ Հոսեյնի ծննդյան օրն անվանակոչեց Պահակազորայինի օր, որպեսզի այս իմամի ազատախոհությունն ու աչալրջությունը օրինակ ծառայի նրա հետևորդների ու հատկապես իսլամական հեղափոխության պահակազորի համար:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որպես իսլամական հեղափոխությունը պաշտպանող արդյունավետ ուժ, հպարտության առարկա է և մշտապես փայլում է Իրանի պատմության մեջ:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին և ազատախոհներին՝ իմամ Հոսեյնի ծննդյան օրվա կապակցությամբ