Էսլամի. Լոբբինգը չպետք է ազդի Իրանի հետ ՄԱԳԱՏԷ-ի փոխգործակցության վրա
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն իր էջում գրել է, որ չպետք է թույլ տալ որևե քաղաքական ազդեցության, լոբբինգի կամ միջամտության՝ բացասաբար ազդել Իրանի հետ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության որոշումների, վարքագծի և փոխգործակցության վրա:
Անդրադառնալով Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ շաբաթ օրը կայացած հանդիպմանն ու քննարկմանն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Instagram-ի իր էջում գրել է. «Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համար կարևոր է, որ հարցերը կարգավորվեն բնական ձևով և իր կանոնների շրջանակում»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը ընդգծել է. «Մենք շատ լավատես ենք և հույս ունենք, որ ինչպես միշտ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դատապարտել է թշնամիների ներխուժումները Իրանի զարգացման գործում և թշնամիների ավերիչ քայլերը, ինչպիսիք են միջուկային գիտնականների ահաբեկումները և սպանությունները, և լիահույս ենք որ նոր ուղին և փոխհամագործակցությունը, որը մենք հաստատում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ, կարագացնի Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային զարգացումը»:
Էսլամին շեշտել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է առավելագույնս օգտագործի իր օրինական կարողությունները և պարտականությունները՝ աջակցելու, արագացնելու և հովանավորելու խաղաղ միջուկային ծրագրերի զարգացմանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio