Կայացել է Իրանի արդյունաբերականացման շարժման ձեռքբերումների ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i166090-Կայացել_է_Իրանի_արդյունաբերականացման_շարժման_ձեռքբերումների_ցուցահանդեսը
2022 թվականի մարտի 2-ից մարտի 5-ը Իրանի կենտրոնում գտնվող Քերման քաղաքի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում կայացել է արտադրության, տեղայնացման և արտահանման շարժման երկրորդ ցուցահանդեսն Իրանի խոշոր հանքարդյունաբերական և արտադրական ընկերությունների ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 12:10 Asia/Tehran

2022 թվականի մարտի 2-ից մարտի 5-ը Իրանի կենտրոնում գտնվող Քերման քաղաքի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում կայացել է արտադրության, տեղայնացման և արտահանման շարժման երկրորդ ցուցահանդեսն Իրանի խոշոր հանքարդյունաբերական և արտադրական ընկերությունների ներկայությամբ:

Այս մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվել է Իրանի ավելի քան 40 խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների ներկայությամբ, ինչպիսիք են Իրանի պղնձի արդյունաբերության ազգային ընկերությունը, Գոլգոհար Սիրջանի արդյունաբերական և հանքարդյունաբերական համալիրը, Շահր Բաբաքի պղնձի համալիրը և այլ արդյունաբերական համալիրներ, և այս ընկերությունները ներկայացրել են իրենց վերջին արդյունաբերական ձեռքբերումները:

Արտադրությունը և տեղայնացումը եղել է Քերմանում անցկացված Իրանի երկրորդ հանքարդյունաբերական և արտադրական ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում: Խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները էմբարգոյի ընթացքում իրանցի երիտասարդների և ճարտարագետների գիտելիքով և նախաձեռնությամբ, ինչպես նաև գիտելիքահենք ընկերությունների ակտիվ ներկայությամբ կարևոր դեր են ունեցել ազգային արտադրության ավելացման և արդյունաբերական կարիքների ապահովման գործում: