Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ընդգծել է մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունը
Ծառատունկի օրվա կապակցությամբ երկու պտղատու ծառերի տնկիներ տնկելուց հետո, ԻԻՀ առաջնորդն ընդգծել է մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունը։
Այաթոլլահ Խամենեին կիրակի օրն ընդգծելով մաքուր էներգիայի զարգացման անհրաժեշտությունն ասել է.- «Պետք է լուրջ վերաբերվել ոչ հանածո էներգիայի, ներառյալ՝ միջուկային էներգիայի զարգացմանը, որի օգտագործումն աշխարհում և մեր տարածաշրջանի երկրներում ավելանում է: Նաև պետք է զարգացնել քամու և արևային էներգիան»:
Ծառատունկը համարելով լիովին կրոնական և հեղափոխական շարժում, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իհարկե, ծառերի պահպանումը շատ կարևոր է»:

Կենդանի բույսը համարելով հոգու խաղաղություն, մարդու մարմնի պահապան և մարդկության համար աստվածատուր ու բազմակողմանի սննդի աղբյուր, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Այդ պատճառով անտառների ու շրջակա միջավայրի ու բուսական ծածկույթի ոչնչացումը նշանակում է ազգային շահերի ոչնչացում, իսկ շինարարության նպատակով անտառների մի մասի ոչնչացումը, բացառությամբ արտակարգ դեպքերի, անշուշտ վնասում է ժողովրդին»:

Քննադատելով շրջակա միջավայրի նկատմամբ անուշադրությունն Այաթոլլահ Խամենեին այս հարցը համարել է երկրի հիմնարար խնդիրներից մեկը, ասելով.«Շրջակա միջավայրի պահպանության համար պետք է՝ պաշտպանել ժողովուրդների կենսական նշանակության երկու մեծ հարստությունը համարվող ջուրն ու հողը, չվատնել դրանք, և իշխանությունները պետք է ականջալուր լինեն այս ոլորտի մասնագետների խորհուրդներին»։
Նշելով, որ վայրի բնության նկատմամբ նկատմամբ ցուցաբերվող անուշադրությունը կվնասի ազգային շահերին, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է. «Իսլամում որսը թույլատրված է միայն սննդի կարիք ունենալու դեպքում»։