Ծառատունկի օրվա առիթով նախագահ Ռայիսին ծառ է տնկել
Մարտ 06, 2022 14:05 Asia/Tehran
Կիրակի օրը ծառատունկի օրվա առիթով, սրբազան պաշտպանության, սրբավայրերի, հրշեջ ծառայության և առողջապահության ոլորտի նահատակների հարազատների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թեհրանի արևելյան հատվածում գտնվող Ղուչաք թաղամասում տնկել է նուշի տնկի:
Ծառատնկության արարողությանը զուգահեռ Թեհրան քաղաքի շրջակայքում կանաչ գոտու ստեղծման շրջանակում 1250 հեկտար տարածքում սկսվել է անտառապատման նախագծի շահագործումը: