Իրանի կարողությունները գերազանցում են ապրանքների տարանցման 70 տոկոս աճը
Թեհրանի Առևտրի պալատի ղեկավարն ասել է, որ Իրանի կարողությունները գերազանցում են ապրանքների տարանցման 70 տոկոս աճը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մասուդ Խանսարին Թեհրանի առևտրի պալատի ներկայացուցիչների պատվիրակության նիստում ասել է.«Մինչ վերջին 11 ամիսների ընթացքում Իրանում տարանցվել է 12 մլն տոննա ապրանք, և կարող ենք դառնալ բեռների տարանցման գոտի՝ օդային, ցամաքային և ծովային ոլորտներում»։
Թեհրանի առեւտրի պալատի ղեկավարը հավելել է.«Մաքսային հաշվետվության համաձայն, Իրանի 11-ամսյա ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (իրանական1399թ.) համեմատ աճել է 38 տոկոսով։
Խանսարին հայտնել է, որ անցած 11 ամսում Ռուսաստան և Ուկրաինա արտահանումը կազմել է համապատասխանաբար 539 և 67 մլն դոլար, իսկ ներմուծումը այս երկու երկրներից՝ համապատասխանաբար 1 միլիարդ 45 միլիոն և 112 մլն դոլար։