Գեներալ Հաջիզադե. Ուժեղ Իրանը պետք էներկա լինի տիեզերքում
Մարտ 09, 2022 05:00 Asia/Tehran
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Ուժեղ Իրանը պաշտպանական, տնտեսական, մշակութային և նույնիսկ գիտահետազոտական ոլորչտներում պետք է ներկա լինի տիեզերքում»:
Երեքշաբթի օրը, «Նուր-2» արբանյակի արձակման արարողության շրջանակներում, գներալ Ամիր Ալի Հաջիզադեն , անդրադառնալով արբանյակի բնութագրերին, նշել է. «Արբանյակը, 6.7 կմ արագությամբ, 480 վայրկյանում, տեղադրվել է Երկրի 500 կմ ուղեծրում»:
Հաջիզադեն հավելել է. «Տեխնիկական հարցերից առավել կարևոր, պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու կամքն է: Այս հաջողությունը ձեռք է բերվել պատժամիջոցների ու առավելագուիյն ճնշման պայմաններում և խորհրդանշում է իրանցիների դիմադրությունը և կամքը»:
Պիտակ