Գեներալ Հաջիզադե. Ուժեղ Իրանը պետք էներկա լինի տիեզերքում
https://parstoday.ir/hy/news/iran-i166298-Գեներալ_Հաջիզադե._Ուժեղ_Իրանը_պետք_էներկա_լինի_տիեզերքում
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Ուժեղ Իրանը պաշտպանական, տնտեսական, մշակութային և նույնիսկ գիտահետազոտական ոլորչտներում պետք է ներկա լինի տիեզերքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2022 05:00 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Ուժեղ Իրանը պաշտպանական, տնտեսական, մշակութային և նույնիսկ գիտահետազոտական ոլորչտներում պետք է ներկա լինի տիեզերքում»:

Երեքշաբթի օրը,  «Նուր-2» արբանյակի արձակման արարողության շրջանակներում, գներալ Ամիր Ալի Հաջիզադեն , անդրադառնալով արբանյակի բնութագրերին, նշել է. «Արբանյակը, 6.7 կմ արագությամբ, 480 վայրկյանում, տեղադրվել է Երկրի 500 կմ ուղեծրում»:

Հաջիզադեն հավելել է. «Տեխնիկական հարցերից առավել կարևոր, պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու կամքն է: Այս հաջողությունը ձեռք է բերվել պատժամիջոցների ու առավելագուիյն ճնշման պայմաններում և խորհրդանշում է իրանցիների դիմադրությունը և կամքը»: