Իրանը դատապարտել է Արևմուտքի կողմից «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին անձեոնմխելիության շնորհումը
Իրանի արդարադատության փոխարտգործնախարար և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը դատապարտել է Արևմուտքի կողմից «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին անձեոնմխելիության շնորհումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Մարդու իրավունքների խորհրդի նախագահին, Խորհրդի, հանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին ուղղված նամակում, Քազեմ Ղարիբաբադին քննադատել է Արևմուտքի կողմից «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին անձեռնմխելիության շնորհումը:
Նամակում Ղարիբաբադին նշել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից սկսած մինչ օրս, Իրանը եղել է ահաբեկչության ամենամեծ զոհերից և ներքին ու արտասահմանյան ահաբեկչական խմբերի օջախը: Եվ այդ ընթացքում, մարդկության դեմ ուղղված ոճրագործություն համարվող սպանությունների մեծ մասն Իրանում իրականացվել է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման կողմից»:
Անդրադառնալով ահաբեկչության տարածմանը եվրոպական երկրներում ու դրա հետևանքներին, Ղարիբաբադին ընդգծել է այդ երևույթի դեմ վճռական պայքարի անհրաժեշտությունը, հավելելով. «Մարդու իրավունքների նկատմամբ Եվրոպայի երկակի մոտեցումը և իրանցիների արյամբ ներկված խմբավորման անդամներին, որոնց նկատմամբ ատելությունը հաստատվել է իրանցիների սրտերում, աջակցությունը ցուցաբվերելն աընդունելի է»: