Սպահանի սադափների թանգարանը՝ծովային տեսակների եզակի հավաքածու
https://parstoday.ir/hy/news/iran-i166368-Սպահանի_սադափների_թանգարանը_ծովային_տեսակների_եզակի_հավաքածու
Սպահանի սադափների թանգարանը Իրանի կարևորագույն թանգարաններից է և գտնվում է այդ քաղաքի Նաժվան զբոսայգու համալիրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2022 14:23 Asia/Tehran

Սպահանի սադափների թանգարանը Իրանի կարևորագույն թանգարաններից է և գտնվում է այդ քաղաքի Նաժվան զբոսայգու համալիրում։

Սպահանի  սադափների թանգարանն Իրանի ծովային սադափի առաջին մասնագիտացված թանգարանն է, որտեղ,  բացի Պարսից ծոցի, Օմանի և Կասպից ծովի ջրերում հայտնաբերված տեսակներից, ներկայացված են  շատ հետաքրքիր տեսակներ՝ հայտնաբերված  աշխարհի տարբեր ծովերում ու  օվկիանոսներում:

Սպահանի  սադափների թանգարանը  ներկայացնում է եզակի հավաքածու՝ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում: Փափկամարմինների, էխինոդերմների և խեցգետնակերպերի ավելի քան 900 տեսակ և 2000 նմուշնե ներկայացված են Սպահանի սադափների տեսարժան  թանգարանում:

Ավելի քան երեսուն տարվա ընթացքում  Պարսից ծոցի, Օմանի ծովի, Կասպից ծովի և այլ ծովերի ու օվկիանոսների ջրերից այս գեղեցիկ և բազմազան խեցիները հավաքվել են  ծովագնաց կապիտան Հասան Խաջեի կողմից:

Սպահանի  սադափի թանգարանի հավաքածուի տնօրեն Հասան Խաջեն IranPress-ին տված հարցազրույցում ասել է, որ հավաքածուն եզակի է Հարավարևմտյան Ասիայում և միշտ եղել է  ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում ու հետաքրքրել նրանց: