Սպահանի սադափների թանգարանը՝ծովային տեսակների եզակի հավաքածու
Սպահանի սադափների թանգարանը Իրանի կարևորագույն թանգարաններից է և գտնվում է այդ քաղաքի Նաժվան զբոսայգու համալիրում։
Սպահանի սադափների թանգարանն Իրանի ծովային սադափի առաջին մասնագիտացված թանգարանն է, որտեղ, բացի Պարսից ծոցի, Օմանի և Կասպից ծովի ջրերում հայտնաբերված տեսակներից, ներկայացված են շատ հետաքրքիր տեսակներ՝ հայտնաբերված աշխարհի տարբեր ծովերում ու օվկիանոսներում:

Սպահանի սադափների թանգարանը ներկայացնում է եզակի հավաքածու՝ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում: Փափկամարմինների, էխինոդերմների և խեցգետնակերպերի ավելի քան 900 տեսակ և 2000 նմուշնե ներկայացված են Սպահանի սադափների տեսարժան թանգարանում:

Ավելի քան երեսուն տարվա ընթացքում Պարսից ծոցի, Օմանի ծովի, Կասպից ծովի և այլ ծովերի ու օվկիանոսների ջրերից այս գեղեցիկ և բազմազան խեցիները հավաքվել են ծովագնաց կապիտան Հասան Խաջեի կողմից:

Սպահանի սադափի թանգարանի հավաքածուի տնօրեն Հասան Խաջեն IranPress-ին տված հարցազրույցում ասել է, որ հավաքածուն եզակի է Հարավարևմտյան Ասիայում և միշտ եղել է ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում ու հետաքրքրել նրանց:



