Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է պատրաստ լինեն սկսել համագործակցության նոր էջ
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցչության ղեկավարը հայտարարել է. «Եթե ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման շուրջ բանակացություններն արդյունքի հասնեն, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է պատրստ լինելն սկսելու համագործակցության նոր էջ»:
Մուհամմադ Ռեզա Ղեյբին, Կառավարիչների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտարարել է. «Որպես NPT-ի պատասխանատու անդամ՝ Իրանը հավատարիմ է երաշխիքների համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններին և կշարունակի կատարել դրանք»:
Նա հավելել է. «Գլխավոր տնօրենի զեկույցը վկայում է, որ երաշխքիային պայմանագրի հարցում գրանցվել է առաջընթաց, ինչի մասին զեկուցվել է Կառավարիչների խորհրդին: Այս առաջընթացն Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կառուցողական համագործակցության արդյունքն է»:
Ղեյբին հավելել է. «Գործակալությունն այս կապակցությամբ պետք է պահպանի քաղաքականությունից զերծ մնալու, պրոֆեսիոնալիզմի, չեզոքության և անկախության սկզբունքները»: