Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է պատրաստ լինեն սկսել համագործակցության նոր էջ
https://parstoday.ir/hy/news/iran-i166390-Իրանն_ու_ՄԱԳԱՏԷ_ն_պետք_է_պատրաստ_լինեն_սկսել_համագործակցության_նոր_էջ
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցչության ղեկավարը հայտարարել է. «Եթե ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման շուրջ բանակացություններն արդյունքի հասնեն, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է պատրստ լինելն սկսելու համագործակցության նոր էջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2022 05:25 Asia/Tehran
  • Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է պատրաստ լինեն  սկսել համագործակցության նոր էջ

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցչության ղեկավարը հայտարարել է. «Եթե ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման շուրջ բանակացություններն արդյունքի հասնեն, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է պատրստ լինելն սկսելու համագործակցության նոր էջ»:

Մուհամմադ Ռեզա Ղեյբին, Կառավարիչների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտարարել է. «Որպես NPT-ի պատասխանատու անդամ՝ Իրանը հավատարիմ է երաշխիքների համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններին և կշարունակի կատարել դրանք»:

Նա հավելել է. «Գլխավոր տնօրենի զեկույցը վկայում է, որ երաշխքիային պայմանագրի հարցում գրանցվել է առաջընթաց, ինչի մասին զեկուցվել է Կառավարիչների խորհրդին: Այս առաջընթացն Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կառուցողական համագործակցության արդյունքն է»:

Ղեյբին հավելել է. «Գործակալությունն այս կապակցությամբ  պետք է պահպանի քաղաքականությունից զերծ մնալու, պրոֆեսիոնալիզմի, չեզոքության և անկախության սկզբունքները»: