Սաֆարի. Իրանի համար կարևոր են բոլոր երկրների հետ տնտեսական հարաբերությունները
Տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի ԱԳ փոխնախարարն ասել է.«Իրանի համար կարևոր է տնտեսական ամուր հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր կողմերում գտնվող երկրների հետ, իսկ հարևանների հատուկ տեղ են զբաղեցնում մեր երկրի տնտեսական դիվանագիտության մեջ»:
Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի հետ տնտեսական համատես հանձնաժողովի 15-րդ նստաշրջանի շրջանակում, Մեհդի Սաֆարին հերթական անգամ անդրադարձել է Իրանի տնտեսական բազմակողմանի դիվանագիտությանը և հավելել. «Իրանի համար կարևոր է տնտեսական ամուր հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր կողմերում գտնվող երկրների հետ, իսկ հարևանները հատուկ տեղ են զբաղեցնում մեր երկրի տնտեսական դիվանագիտության մեջ»:
Նշելով, որ ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության ոլորտում Ադրբեջանը կարևոր ետղ է զբաղեցնում, Սաֆարին ասել է.«Այս ժամանակահատվածում Ադրբեջանի հետ տնտեսական համատեղ հանձնաժողովի 15-րդ նստաշրջանի անցկացումն առիթ է, որպեսզի երկու երկրները տարբեր ոլորտներում ձեռք բերվող պայմանավորվածությունների ստվերում նոր էջ բացեն տնտեսական հարաբերությունների ոլորտում»: