Ամիր Աբդոլլահյան. Ոչ մի պատժամիջոց չի կարող կանգնեցնել Իրանի մեծ ժողովրդի զարգացումը
Անդրադառնալով ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Նուր-2» արբանյակի արձակմանն, Իրանի արտգործնախարարն ասել է.«Ոչ մի պատժամիջոց չի կարող կանգնեցնել Իրանի մեծ ժողովրդի առաջընթացը»։
Իրանի «Նուր-2» ռազմական արբանյակը, երեքշաբթի օրը արձակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի «Ղասեդ» արբանյակակիր հրթիռի միջոցով և հաջողությամբ տեղադրվել Երկիր մոլորակի 500 կմ ուղեծրում:
«Նուր-2»-ը Երկրի ուղեծրում տեղակայված Իրանի երկրորդ ռազմական արբանկան է:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում, անդրադառնալով «Նուր-2» արբանյակի արձակմանը, գրել է. «Իրանցի գիտնականների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերի շնորհիվ, «Նուր-2» արբանյակը արձակվել է տիեզերք» և տեղակայվել Երկրի ուղեծրում:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Այս ջիհադական քայլով մենք կարող ենք հասնել համաշխարհային բարգավաճման՝ տնտեսության և արդյունաբերության բոլոր, ներառյալ՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում»: