Ամիր Աբդոլլահյան. Ոչ մի պատժամիջոց չի կարող կանգնեցնել Իրանի մեծ ժողովրդի զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i166434-Ամիր_Աբդոլլահյան._Ոչ_մի_պատժամիջոց_չի_կարող_կանգնեցնել_Իրանի_մեծ_ժողովրդի_զարգացումը
Անդրադառնալով ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Նուր-2» արբանյակի արձակմանն, Իրանի արտգործնախարարն ասել է.«Ոչ մի պատժամիջոց չի կարող կանգնեցնել Իրանի մեծ ժողովրդի առաջընթացը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2022 13:19 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Ոչ մի պատժամիջոց չի կարող կանգնեցնել Իրանի մեծ ժողովրդի զարգացումը

Անդրադառնալով ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Նուր-2» արբանյակի արձակմանն, Իրանի արտգործնախարարն ասել է.«Ոչ մի պատժամիջոց չի կարող կանգնեցնել Իրանի մեծ ժողովրդի առաջընթացը»։

Իրանի «Նուր-2» ռազմական արբանյակը, երեքշաբթի օրը արձակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի «Ղասեդ» արբանյակակիր հրթիռի միջոցով և հաջողությամբ տեղադրվել Երկիր մոլորակի 500 կմ ուղեծրում:

«Նուր-2»-ը  Երկրի ուղեծրում տեղակայված Իրանի երկրորդ ռազմական արբանկան է: 

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում, անդրադառնալով «Նուր-2» արբանյակի արձակմանը, գրել է. «Իրանցի գիտնականների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերի շնորհիվ, «Նուր-2»  արբանյակը արձակվել է տիեզերք» և տեղակայվել Երկրի ուղեծրում:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Այս ջիհադական ​​քայլով մենք կարող ենք հասնել համաշխարհային բարգավաճման՝ տնտեսության և արդյունաբերության բոլոր, ներառյալ՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում»: