Վիեննայում կայացել է Ալի Բաղերիի և Էնրիկե Մորայի հանդիպումը
Մարտ 10, 2022 14:07 Asia/Tehran
Իրանի բանակցային թիմի ավագ անդամը Վիեննայում հանդիպել է բանակցությունների համակարգող պատասխանատու հետ։
Հինգշաբթի օրը Իրանի բանակցային թիմի ավագ անդամ Ալի Բաղերին, հանդիպել է Վիեննայի բանակցությունների համակարգող Էնրիկե Մորայի հետ։
Հանդիպումից հետո Ալի Բաղերին լքել է հյուրանոցը, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը։
Վիեննայում ընթանում է Իրանի և 4+1 խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան և Չինաստան) և ԵՄ համակարգողի միջև բանակցությունների ութերորդ փուլը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն է խախտել ՀԳՀԾն, այդ երկիրը, պետք է վերադառնա համաձայնագրին՝ չեղարկելով պատժամիջոցները և այդ գործընթացի ստուգման մեխանիզմներ ապահովելով:
Պիտակ