Թախթռավանչին պահանջել է դատապարտել Իսրայելին՝ Սիրիայում ծառայող երկու իրանցի ծառայողների նահատակության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i166566-Թախթռավանչին_պահանջել_է_դատապարտել_Իսրայելին_Սիրիայում_ծառայող_երկու_իրանցի_ծառայողների_նահատակության_համար
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սիրիայոմ ծառայող երկու իրանցիների սպանությունը հանցագործ և ահաբեկչական գործողություն է և կոչ է արել միջազգային հանրությանը և ԱԽ-ին, դատապարտել այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2022 04:53 Asia/Tehran
  • Թախթռավանչին պահանջել է դատապարտել Իսրայելին՝ Սիրիայում ծառայող երկու իրանցի ծառայողների նահատակության համար

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սիրիայոմ ծառայող երկու իրանցիների սպանությունը հանցագործ և ահաբեկչական գործողություն է և կոչ է արել միջազգային հանրությանը և ԱԽ-ին, դատապարտել այն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ գործող նախագահին ուղղված նամակներում,  Մաջիդ Թախթռավանչին գրել է. «Իրանը Միջազգային հանրությանը և Անվտանգության խորհուրդին կոչ է անում դատապարտել այս հարձակումը և պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ​​ռեժիմին, քանի որ ռեժիմի գործողությունները սպառնում են  միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»:

Նամակում նշվում է, որ Իրանը նման հանցագործությունների հետևանքների համար պատասխանատու է համարում Իսրայելի ռեժիմին և զգուշացնելով նման գործողությունների կրկնվելու կապակցությամբ, ընդգծում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, ինքնապաշտպանվելու իր իրավունքը: