Իրանը` լուսանկարներում - Գարնան պատկերը և Նովրուզի նախօրեին զբոսաշրջիկների ուղևորությունը Իրանի Շիրազ քաղաք
Ֆարս նահանգի կենտրոն Շիրազը Իրանի հարավային զբոսաշրջային քաղաքներից է և Նոռուզին ընդառաջ, պատմական և գրական այս քաղաքում տարածվել է գարնան շունչը։
Բազմաթիվ զբոսաշրջային վայրերի առկայության շնորհիվ, Շիարզը ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, իսկ գարունն ու Նոռուզի մոտենալն ավելի գեղեցիկ են դարձնում քաղքի մթնոլորտը:
Կորոնավիռուսային հիվանդության վերահսկողության և լայնածավալ պատվաստումների շնորհիվ, այս օրերին Իրանի տարբեր շրջաններից ու Պարսից ծոցի հարավային երկրներից զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրազ ավելացել է:
Iran Press լրատվական գործակալության բացառիկ նկարները ցույց են տալիս ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների ներկայությամբ քաղաքի տեսարժան վայրերում, ներառյալ՝ Ղուրանի դարպասի մոտ, Էրամի այգում, Քարիմ Խանի միջնաբերդում և Շափուրի առանձնատանը: