Իրանի Ղոմ քաղաքի բնակիչները դատապարտել են Ալե Սաուդի դաժան գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i166762-Իրանի_Ղոմ_քաղաքի_բնակիչները_դատապարտել_են_Ալե_Սաուդի_դաժան_գործողությունները
Իրանի Ղոմ քաղաքի գիտնականները, հոգևորականները, հոգևոր դպրոցի դասախոսները և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել են Ալե Սաուդի վայրագությունները և Աֆղանստանում ու Պակիստանում մուսուլման հավատացյալների սպանությունները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 14, 2022 14:02 Asia/Tehran

Իրանի Ղոմ քաղաքի գիտնականները, հոգևորականները, հոգևոր դպրոցի դասախոսները և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել են Ալե Սաուդի վայրագությունները և Աֆղանստանում ու Պակիստանում մուսուլման հավատացյալների սպանությունները:

Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն շարունակելով խախտել մարդու իրավունքնեը, շաբաթ օրը մեկ օրում մահապատժի է ենթարկել 81 մարդու։ Մահապատժի ենթարկվածների թվում են Ղաթիֆի շրջանի 41  շիա երիտասարդներ, որոնք նախկինում Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից տարբեր պատրվակներով ձերբակալվել և բանտարկվել էին:

Ցուցարարները վանկարկել են «Մահ ահաբեկիչներին, մահ Իսրայելին, մահ ԱՄՆ-ին, և մահ Ալ-Սաուդին» կարգախոսները՝  հաջակցություն Աֆղանստանի, Պակիստանի և Արաբիայի Ղաթիֆի շիան նահատակներին    Իրաքի Էրբիլ քաղաքում իսրայելական լրտեսական բազայի հրթիռակոծության:

Ղոմի կրօնագիտական դպրոցի միջազգային հարաբերությունների և հաղորդակցության պատասխանատու Սեյյեդ Մոֆիդ Հոսեյնի Քուհսարին բողոքել է Ալե Սաուդի հանցագործությունների դեմ և ասել. «Ի՞նչ հանցանքի համար է սաուդյան ռեժիմը հեղում անմեղ մարդկանց արյունը»:

Քննադատելով մարդու իրավունքների  վերաբերյալ Արևմուտքի երկակի չափանիշները, նա նշել է, որ եթե եվրոպական երկրում պատերազմ սկսվի, նրանց բոլոր լրատվամիջոցներն ամբողջությամբ կլուսաբանվեն, բայց իսլամական երկրներում տեղի ունեցող հանցագործություններն անտեսվում են: