Ամիր Աբդոլահյան. Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը կարևոր է Իրանի համար
Երեքշաբթի օրը, Մոսկվաում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Անկախ միջազգային ցանկացած զարգացումից, ՌԴ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը կարևոր է Իրանի համար»:
Բարձր գնահատելով ՌԴ-ի կառուցողական ջանքերը Վիեննայի բանակցություններում հակաիրանական պատժամիջոցները չեղարկվելու համար լավ համաձայնության հասնելու հարցում. Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այսօր կարևոր առիթ է՝ քննարկելու Ուկրաինայի, Աֆղանստանի, Եմենի, Սիրիայի, Պաղեստինի և միջազգային մի շարք այլ հարցեր»:
Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Վիեննայի բանակցությունները վերջնականացման փուլում են: նա հավելել է, որ Իրան-ՌԴ առևտրային հարաբերությունները նոր ռեկորդ են սահմանել և անցյալ տարի 80 տոկոսանող աճ են արձանագրել:

Ավելի վաղ, մեկնաբանելով Մոսկվա կատարելիք իր այցի նպատակները և նշելով, որ Ուկրաինայի զարգացումները տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով նոր իրավիճակ են ստեղծել, Իրանի ԱԳ նախարարնա սել էր.«Մենք բացահայտորեն դատապարտում ենք պատերազմը լինի դա Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում և աշխարհի ցանկացած այլ վայրում: Մենք նաև դատապարտում ենք երկրների ու ժողովուրդների դեմ սահմանվող միակողմանի պատժամիջոցները, դա համարում ենք սխալ մեթոդ և Ուկրաինայի խնդրի դեպքում շեշտը դնում ենք քաղաքական լուծման տարբերակի վրա»:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, Մոսկվա կատարած այցի մյուս նպատակներից է Վիենայի բանակցությունների և հակաիրանական պատժամիջոցներին չեղարկման հարցի քննարկումը, հավելելով.«Հուսով ենք, որ այսօրվա բանակցություններում Ռուսաստանի հետ հստակ եզրակացության կհագնենք՝ Վիեննայում ԻԻՀ-ի հետ լավ, կայուն և ամուր համաձայնության հասնելու ճանապարհի վերաբերյալ»։