Իրանի բանակի օդուժի հրամանատար. Ագրեսորներին Իրանի պատասխանը ջախջախիչ է լինելու
https://parstoday.ir/hy/news/iran-i166836-Իրանի_բանակի_օդուժի_հրամանատար._Ագրեսորներին_Իրանի_պատասխանը_ջախջախիչ_է_լինելու
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է.«Եթե որևէ մեկը փորձի ագրեսիա իրականացնել Իրանի դեմ,պետք է սպասի ջախջախիչ պատասխանի, որից հետո կղզջա իր քայլերի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 13:21 Asia/Tehran
  • Իրանի բանակի օդուժի հրամանատար. Ագրեսորներին Իրանի պատասխանը ջախջախիչ է լինելու

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է.«Եթե որևէ մեկը փորձի ագրեսիա իրականացնել Իրանի դեմ,պետք է սպասի ջախջախիչ պատասխանի, որից հետո կղզջա իր քայլերի համար»:

Անդրադառնալով երկրում կայուն անվտանգության պահպանման գործում օդուժի դերին, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերն ամենաարդյունավետ դերակատարությունն ունեն  հատկապես օդային սահմանների կայուն անվտանգության պահպանման գործում»:

Անդրադառնալով ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի՝ երկրի երկինքը պաշտպանելու պատրաստվածությանը, բրիգադի գեներալ Վահեդին հայտարարել է, որ բանակի ռազմաօդային ուժերն առավել քան երբևէ պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները։ նա հավելել է, որ բանակի ռազմաօդային ուժերը գտնվում են պատրաստվածության և  հաստատակամության  գագաթնակետին»:

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը նշել է, որ անվտանգությունն  Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է: