Ընդգծվել է Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի ծրագրի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i166956-Ընդգծվել_է_Իրան_Հայաստան_3_րդ_բարձրավոլտ_էլեկտրագծի_ծրագրի_կարևորությունը
Իրանի էներգետիկայի փոխնախարարն ընդգծել է.«Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտը ճանապարհ է հարթում Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի միացման համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 14:54 Asia/Tehran
  • Ընդգծվել է Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի ծրագրի կարևորությունը

Իրանի էներգետիկայի փոխնախարարն ընդգծել է.«Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտը ճանապարհ է հարթում Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի միացման համար»։

Անդրադառնալով Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի փոխանցման 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի ծրագիրն ըստ ժամանակացույցի ավարտելու նշանակությանը,  Հոմայուն Հաերին էլկետրագծի շահագործումը շատ կարևոր է համարել Ռուսաստանի էլեկտրացանցին միանալու և  երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու առումով: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  փոխնախարար Հակոբ  Վարդանյանը  և   ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին քննարկել են  էլեկտրականության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ համագործակցության հետ կապված կարևոր հարցեր։

Հաերին հանդիպման ժամանակ անդրադարձել է տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության պատմությանն ու  հնարավորություններին,  կարևորելով Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների շարունակականությունը։

Ներկայումս Իրանի և Հայաստանի միջև էլկերահաղորդման հզորությունը կազմում է մոտ 300 ՄՎտ, որը երրորդ էլեկտրահաղորդման գծի գործարկմամբ կավելանա մինչև 1200 ՄՎտ։

Իրանի Էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադ Ալի Ֆարահնակյանն ավելի վաղ ասել էր, որ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության էլեկտրական ցանցերի միացումը կբարձրացնի ցանցերի հուսալիությունն ու կայունությունը։