Ընդգծվել է Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի ծրագրի կարևորությունը
Իրանի էներգետիկայի փոխնախարարն ընդգծել է.«Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտը ճանապարհ է հարթում Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի միացման համար»։
Անդրադառնալով Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի փոխանցման 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի ծրագիրն ըստ ժամանակացույցի ավարտելու նշանակությանը, Հոմայուն Հաերին էլկետրագծի շահագործումը շատ կարևոր է համարել Ռուսաստանի էլեկտրացանցին միանալու և երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու առումով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին քննարկել են էլեկտրականության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ համագործակցության հետ կապված կարևոր հարցեր։
Հաերին հանդիպման ժամանակ անդրադարձել է տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության պատմությանն ու հնարավորություններին, կարևորելով Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների շարունակականությունը։
Ներկայումս Իրանի և Հայաստանի միջև էլկերահաղորդման հզորությունը կազմում է մոտ 300 ՄՎտ, որը երրորդ էլեկտրահաղորդման գծի գործարկմամբ կավելանա մինչև 1200 ՄՎտ։
Իրանի Էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադ Ալի Ֆարահնակյանն ավելի վաղ ասել էր, որ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության էլեկտրական ցանցերի միացումը կբարձրացնի ցանցերի հուսալիությունն ու կայունությունը։