ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կարևորել է Իրանի հարևանության քաղաքականությունը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է.«Հեղափոխական կառավարության արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում միասնության և բարեկամության խորացումն է»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, արեգակնային հիջրեթի 1401 թվականին՝ Նոռուզին ընդառաջ, այսօր ԱԳ նախարարության դիվանագիտական ակումբում Թեհրանում օտարերկրյա դեսպանների ու ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած դիվանագիտական տոնական միջոցառման ժամանակ, շնորհավորելով Նոր տարվա և գարնան գալստյան կապակցությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Նոռուզը հազարավոր տարիներ շարունակ նշվում է Իրանի բարձրավանդակում»:
Նշելով, որ մենք հավատում ենք, որ Նոռուզը և նոր դարը մեծ գործերի սկիզբն է, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Իրանի հարևանության քաղաքականությունը կարտացոլվի այս ոլորտում»։
Խաթիբազադեն ընդգծել է. «Այսօր աշխարհին առավել քան երբևէ անհրաժեշտ է խաղաղ համակեցության և խաղաղության քաղաքակրթության կոչը»։