ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կարևորել է Իրանի հարևանության քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i166958-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակը_կարևորել_է_Իրանի_հարևանության_քաղաքականությունը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է.«Հեղափոխական կառավարության արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում միասնության և բարեկամության խորացումն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 14:57 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կարևորել է Իրանի հարևանության քաղաքականությունը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է.«Հեղափոխական կառավարության արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում միասնության և բարեկամության խորացումն է»։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  արեգակնային հիջրեթի 1401 թվականին՝ Նոռուզին ընդառաջ, այսօր  ԱԳ նախարարության դիվանագիտական ակումբում Թեհրանում օտարերկրյա դեսպանների ու ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած  դիվանագիտական տոնական միջոցառման ժամանակ, շնորհավորելով Նոր տարվա և գարնան գալստյան կապակցությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Նոռուզը հազարավոր տարիներ շարունակ նշվում է Իրանի բարձրավանդակում»:

Նշելով, որ մենք հավատում ենք, որ Նոռուզը և նոր դարը մեծ գործերի սկիզբն է, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Իրանի հարևանության քաղաքականությունը կարտացոլվի այս ոլորտում»։

Խաթիբազադեն ընդգծել է. «Այսօր աշխարհին առավել քան երբևէ անհրաժեշտ է խաղաղ համակեցության և խաղաղության քաղաքակրթության կոչը»։