Խաթիբզադեի շնորհավորական ուղերձը 1401 թվականի Նոռուզի ու նոր դարի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i167280-Խաթիբզադեի_շնորհավորական_ուղերձը_1401_թվականի_Նոռուզի_ու_նոր_դարի_կապակցությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «1401 թվականի Նոռուզը ոչ միայն իրանական Նոր տարվա սկիզբն է, այլև նոր դարի սկիզբը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 13:51 Asia/Tehran
  • Խաթիբզադեի շնորհավորական ուղերձը 1401 թվականի Նոռուզի  ու նոր դարի կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «1401 թվականի Նոռուզը ոչ միայն իրանական Նոր տարվա սկիզբն է, այլև նոր դարի սկիզբը»։

Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրն իր թվիթերյան  էջում գրել է. «Այս առանձնահատուկ պահին, որը կարող է կրկնվել միայն մեկ անգամ մեր կյանքում, մենք ցանկանում ենք արդարությամբ և խաղաղությամբ լի աշխարհ՝ զերծ ճնշումներից և բռնությունից»:

Այսօր, Թեհրանի ժամանակով 19:03 րոպե 26 վայրկյանին, Իրանում  կդիմավորեն  արեգակնային 1401 թվականը: