Իրանն Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
https://parstoday.ir/hy/news/iran-i167340-Իրանն_Իտալիայի_հետ_հարաբերություններն_ընդլայնելու_պատրաստակամություն_են_հայտնել
Իտալիայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերություններն այդ երկրի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 21, 2022 10:44 Asia/Tehran
  • Իրանն Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Իտալիայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերություններն այդ երկրի հետ:

ISNA-ի հաղորդմամբ՝ Իտալիայում ԻԻՀ դեսպան Համիդ Բայաթը Նոռուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ նոր տարում քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում Իրանի և Իտալիայի միջև հարաբերությունները կընդլայնվեն:

Նշելով, որ 1400 թվականին նշվեց Իրան-Իտալիա հարաբերությունների 160-ամյակը, դեսպանը հավելել է, որ չնայած խիստ պատժամիջոցներին և կորոնավիրուսի համավարակի հետևանքով կիրառված սահմանափակումներին, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հարթ ուղով շարունակվել են:

Իտալիայում Իրանի դեսպանի ուղերձում նշված է, որ այդ երկրում մ բնակվող իրանցիները, ովքեր արժեքավոր հնարավորություններ ունեն և համարվում են Իրանի մշակույթի արժանի ներկայացուցիչներ, կարող են մեծ դերակատարություն ունենալ Իրանի մշակույթն արտերկրում տարածելու և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնման հարցում: