Նոռուզի տոնակատարություն Ֆիրդուսիի դամբարանում
https://parstoday.ir/hy/news/iran-i167394-Նոռուզի_տոնակատարություն_Ֆիրդուսիի_դամբարանում
Խորասան Ռազավի նահանգի Թուս քաղաքում գտնվող Ֆիրդուսիի դամբարանում կայանալու է Նոռուզի տոնակատարություն:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 21, 2022 13:44 Asia/Tehran

Խորասան Ռազավի նահանգի Թուս քաղաքում գտնվող Ֆիրդուսիի դամբարանում կայանալու է Նոռուզի տոնակատարություն:

Խորասան Ռազավի նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գլխավոր տնօրեն Սեյյեդ Ջավադ Մուսավին ասել է. «Նոռուզի տոնակատարությունը կանցկացվի իրանական ֆարվարդին ամսվա երրորդ օրը՝ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի դամբարանում։ Նոռուզյան այս տոնակատարության անցկացման առանձնահատկություններից մեկը պարսկախոս ազգերի՝ Տաջիկստանի և Աֆղանստանի նովրուզյան սեղանների տարածումն է, որպեսզի մարդիկ ավելի ու ավելի ծանոթանան այս հնագույն տոնակատարության տարբեր կողմերին»:

Ընդգծելով, որ տոնակատարությունն ու դրա ծրագրերը հիմնված են Աբոլղասեմ Ֆերդուսիի Շահնամեի  ստեղծագործության վրա, Սեյյեդ Ջավադ Մուսավին հավելել է.«Այս հաղորդումները դյուցազներգական, իսլամական ու հայրենասիրական համ ու հոտ են»: