Նոռուզի տոնակատարություն Ֆիրդուսիի դամբարանում
Խորասան Ռազավի նահանգի Թուս քաղաքում գտնվող Ֆիրդուսիի դամբարանում կայանալու է Նոռուզի տոնակատարություն:
Խորասան Ռազավի նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գլխավոր տնօրեն Սեյյեդ Ջավադ Մուսավին ասել է. «Նոռուզի տոնակատարությունը կանցկացվի իրանական ֆարվարդին ամսվա երրորդ օրը՝ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի դամբարանում։ Նոռուզյան այս տոնակատարության անցկացման առանձնահատկություններից մեկը պարսկախոս ազգերի՝ Տաջիկստանի և Աֆղանստանի նովրուզյան սեղանների տարածումն է, որպեսզի մարդիկ ավելի ու ավելի ծանոթանան այս հնագույն տոնակատարության տարբեր կողմերին»:
Ընդգծելով, որ տոնակատարությունն ու դրա ծրագրերը հիմնված են Աբոլղասեմ Ֆերդուսիի Շահնամեի ստեղծագործության վրա, Սեյյեդ Ջավադ Մուսավին հավելել է.«Այս հաղորդումները դյուցազներգական, իսլամական ու հայրենասիրական համ ու հոտ են»: