Խաթիբզադե. Իրանը վճռական է՝ ներկայացնել իսլամ աշխարհի համերաշխ ու անկախ ձայնը
Անդրադառնալով Իսլամական համագործակցության կազմակերպության իդեալներին, այդ թվում՝ Պաղեստինի պաշտպանությանը հավատարիմ մնալու Իրանի Իսլամական Հանրապետության ակնկալիքներին, երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Իրանը վճռական է արտացոլել իսլամ աշխարհի համերաշխ ու անկախ ձայնը»:
Պակիստանում գտնվող Սաիդ Խաթիբզադեն, երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Միակողմանի և շահադիտական քաղաքական մոտեցման փոխարեն, Իրանը հավատում է կոնվերգենցիային, համախոհությանը և իսլամ աշխարհի իդեալներին ցուցաբերվող հավատարմությանը»:
Խաթիբզադեն հավելել է.«Իսլամական աշխարհն այսօր լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած՝ Եմենում, Սիրիայում և Պաղեստինի օկուպացված տարածքներում»։
Նա նշել է. «Մենք ականատես ենք Իսլամական համագործակցության կազմակերպության որոշ անդամների կողմից իրականացվող չմտածված քայլերի, որոնք հակադրվում են իսլամական աշխարհի իդեալներին»:
Խաթիբզադեն հավելել է. «Մենք հույս ունենք, որ Թեհրանի և Ռիադի միջև տեղի ունեցող զարգացումների շնորհիվ տարածաշրջանի ժողովուրդները կլինեն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների հիմնական շահողները»:
Այսօր Իսլամաբադում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 48-րդ նստաշրջանը: