Թեհրանը և Սեուլը կարևորել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի և Հարավային Կորեայի փոխարտգործնախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին և Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Չոյ Ջոնգ Քանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Անդրադառնալով Վիեննայում երկու կողմերի բանակցություններին՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հույս է հայտնել, որ այս ջանքերը կհանգեցնեն շոշափելի և կայուն արդյունքների և կնպաստեն Իրանի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների բարելավմանը։
Հարավային Կորեայի փոխարտգործնախարարը, շնորհավորելով իրանական նովռուզը, ընդգծել է, որ Հարավային Կորեան կշարունակի դերակատարում ունենալ միջուկային գործարքի վերականգման բանակցություններում։
Չոյ Յոնգ Քանն ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների և բարեկամական համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։