Թեհրանը և Սեուլը կարևորել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i167638-Թեհրանը_և_Սեուլը_կարևորել_են_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի և Հարավային Կորեայի փոխարտգործնախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 12:47 Asia/Tehran
  • Թեհրանը և Սեուլը կարևորել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի և Հարավային Կորեայի փոխարտգործնախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին և Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Չոյ Ջոնգ Քանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Անդրադառնալով Վիեննայում երկու կողմերի բանակցություններին՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հույս է հայտնել, որ այս ջանքերը կհանգեցնեն շոշափելի և կայուն արդյունքների և կնպաստեն Իրանի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների բարելավմանը։

Հարավային Կորեայի փոխարտգործնախարարը, շնորհավորելով իրանական նովռուզը, ընդգծել է, որ Հարավային Կորեան կշարունակի դերակատարում ունենալ միջուկային գործարքի վերականգման բանակցություններում։

Չոյ Յոնգ Քանն ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների և բարեկամական համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։