Խաթիբզադե. Իրանն իրավունք ունի շահագործել «Արաշ» համատեղ հանքավայրը
Արձագանքելով Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև «Արաշ/Ալ-Դորա» համատեղ գազային հանքավայրի վերաբերյալ համաձայնագրի մասին հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրանը նույնպես իրավունք ունի շահագործել «Արաշ» համատեղ հանքավայրը»
Ըստ ԻԻՀ ԱԳՆ հայտարարության, Սաիդ Խաթիբզաեն հայտարարել է. «Արաշ/Ալ-Դուրա» գազային հանքավայրը համատեղ հանքավայր է, որը շահագործում են Իրանը, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան: Հանքավայրի որոշ հատվածներ գտնվում են Իրանի և Քուվեյթի սահմանային ջրերում»:
Նա հավելել է. «Միջազգային ընթացակարգերի համաձայն, այս հանքավայրում ցանկացած գործողություն պետք է իրականացվի երեք երկրների համակարգմամբ ու համագործակցությամբ: Իսկ Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հակասում է այս ընթացակարգերին ու նախկինում տեղի ունեցած բանակցություններին: Այդ համաձայնությունն անօրինական է և չի հաստատվել Իրանի կողմից»
«Արաշ» գազի համատեղ հանքավայրը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսում և Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում։ Այն հայտնաբերվել է 1967 թվականին, իսկ շահագործումը սկսվել է 2012 թվականին։