Իրանցի ֆուտբոլիստն Ասիայում ճանաչվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի լավագույն ռմբարկուն
https://parstoday.ir/hy/news/iran-i167914-Իրանցի_ֆուտբոլիստն_Ասիայում_ճանաչվել_է_աշխարհի_առաջնության_ընտրական_փուլի_լավագույն_ռմբարկուն
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողն այժմ գլխավորում է Ասիայում ընթացող աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ խաղում ռմբարկուների վարկանիշային աղյուսակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 13:26 Asia/Tehran

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողն այժմ գլխավորում է Ասիայում ընթացող աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ խաղում ռմբարկուների վարկանիշային աղյուսակը։

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին չնայած աշխարհի առաջնության ընտրական փուլում  Սիրիայի, Լիբանանի և Հարավային Կորեայի դեմ խաղերում կրած պարտությանը,սակայն խփած 4 գնդակով շարունակում է գլխավորել Ասիայի  տարածաշրջանի լավագույն  ռմբարկուների վարկանիշային աղյուսակը։

Թարեմին առաջատար է ավելի քիչ խաղերի շնորհիվ:Ճապոնիայից Ջունիա Իտոն, Սաուդյան Արաբիայից  Սալեհ Ալ-Շեհրին, Հարավային Կորեայից   Սուն Հյոնգ Մինը, և  Չինաստանից Վու Լին ևս չորս գոլ են խփել: 

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին ասիական թիմն է, որը մասնակցելու է Կատարում  կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: