Իրանցի ֆուտբոլիստն Ասիայում ճանաչվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի լավագույն ռմբարկուն
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողն այժմ գլխավորում է Ասիայում ընթացող աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ խաղում ռմբարկուների վարկանիշային աղյուսակը։
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին չնայած աշխարհի առաջնության ընտրական փուլում Սիրիայի, Լիբանանի և Հարավային Կորեայի դեմ խաղերում կրած պարտությանը,սակայն խփած 4 գնդակով շարունակում է գլխավորել Ասիայի տարածաշրջանի լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակը։
Թարեմին առաջատար է ավելի քիչ խաղերի շնորհիվ:Ճապոնիայից Ջունիա Իտոն, Սաուդյան Արաբիայից Սալեհ Ալ-Շեհրին, Հարավային Կորեայից Սուն Հյոնգ Մինը, և Չինաստանից Վու Լին ևս չորս գոլ են խփել:
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին ասիական թիմն է, որը մասնակցելու է Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: