Իրանը լուսանկարներում. Ասեղնագործության իրանական ինքնատիպ արվեստը ծաղկում է քերմանցի կանանց շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i168040-Իրանը_լուսանկարներում._Ասեղնագործության_իրանական_ինքնատիպ_արվեստը_ծաղկում_է_քերմանցի_կանանց_շնորհիվ
Ասեղնագործությունն Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանի ամենագեղեցիկ և կարևոր ձեռագործ աշխատանքներից է, որն ունի հին պատմություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 12:33 Asia/Tehran

Ասեղնագործությունն Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանի ամենագեղեցիկ և կարևոր ձեռագործ աշխատանքներից է, որն ունի հին պատմություն։

Քերմանի երիտասարդ սերնդի շնորհիվ, այս գեղեցիկ ձեռարվեստը վերելք է ապրել:

Երիտասարդ սերունդը նոր գաղափարներով է մուտք գործել  ասեղնագործության ոլորտ։ Ասեղնագործության համար կիրառվում են բնական բրդե  կտորներ  և գունզգույն թելեր:

Քերմանցի 27-ամյա օրիորդ  Լիդա Հաքիմիփուրը յոթ տարի առաջ սկսել է իր գործունեությունը  Քերմանի ասեղնագործության և Սիրջանի կարպետագործության  ոլորտում և արարելով «Սև ձուկ» անվամբ ապրանքանիշը՝ երկրում ու արտերկրում ներկայացրել է Քերմանի  ասեղնագործության գեղեցիկ արվեստը։ 

 «Սև ձուկ» ապրանքանիշի հեղինակը  մտադիր է արդիականացնել Քերմանի արժեքավոր ասեղնագործությունը,  որպեսզի այն օգտագործվի թե՛ մարդկանց առօրյայում, և թե՛ տարբեր ու նոր ձևավորումների համադրմամբ Քերմանի այս  ինքնատիպ արվեստն առավել քան երբևէ ներկայացվի զբոսաշրջիկներին։