Իրանը լուսանկարներում. Ասեղնագործության իրանական ինքնատիպ արվեստը ծաղկում է քերմանցի կանանց շնորհիվ
Ասեղնագործությունն Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանի ամենագեղեցիկ և կարևոր ձեռագործ աշխատանքներից է, որն ունի հին պատմություն։
Քերմանի երիտասարդ սերնդի շնորհիվ, այս գեղեցիկ ձեռարվեստը վերելք է ապրել:
Երիտասարդ սերունդը նոր գաղափարներով է մուտք գործել ասեղնագործության ոլորտ։ Ասեղնագործության համար կիրառվում են բնական բրդե կտորներ և գունզգույն թելեր:

Քերմանցի 27-ամյա օրիորդ Լիդա Հաքիմիփուրը յոթ տարի առաջ սկսել է իր գործունեությունը Քերմանի ասեղնագործության և Սիրջանի կարպետագործության ոլորտում և արարելով «Սև ձուկ» անվամբ ապրանքանիշը՝ երկրում ու արտերկրում ներկայացրել է Քերմանի ասեղնագործության գեղեցիկ արվեստը։

«Սև ձուկ» ապրանքանիշի հեղինակը մտադիր է արդիականացնել Քերմանի արժեքավոր ասեղնագործությունը, որպեսզի այն օգտագործվի թե՛ մարդկանց առօրյայում, և թե՛ տարբեր ու նոր ձևավորումների համադրմամբ Քերմանի այս ինքնատիպ արվեստն առավել քան երբևէ ներկայացվի զբոսաշրջիկներին։