Իրանի մասնակցությամբ մեկնարկել են IONS-2022 ծովային համակցված զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i168044-Իրանի_մասնակցությամբ_մեկնարկել_են_ions_2022_ծովային_համակցված_զորավարժությունները
Այսօր առավոտյան Հնդկաստանի Գոա նավահանգստում մեկնարկել են Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների (IONS) ծովային համակցված զորավարժությունները, Իրանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի և իրանական «Դենա» ականակիր նավի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 12:55 Asia/Tehran

Այսօր առավոտյան Հնդկաստանի Գոա նավահանգստում մեկնարկել են Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների (IONS) ծովային համակցված զորավարժությունները, Իրանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ռազմածովային ուժերի և իրանական «Դենա» ականակիր նավի մասնակցությամբ:

Իրանի բանակի ծովուժի գործուղված նավախմբի հրամանատար, առաջին կապիտան Ֆարհադ Ֆաթահին, նշելով, որ ԻԻՀ ներկայումս նախագահում է IONS-ի ծովային անվտանգության կոմիտեն, ասել է.««Այմաքս-2022» զորավարժությունները կանցկացվեն ափամերձ և ծովային փուլերում: Ափամերձ փուլում ներառված են տեղեկատվական հանդիպումներ,  ուսուցողական դասընթացներ և երկու կողմերի  նավախմբերի փոխայցելություններ: Ծովային փուլում ընդգրկված են մասնագիտացված ռազմածովային գործողություններ՝ ներառյալ ձևակերպման վարժանքներ, պահակային սպայական զորավարժություններ,  բժշկական օգնության փոխանակման գործողություններ և փրկարարական աշխատանքներ»:

Ընդգծելով, որ Իրանի բանակի ծովուժն այսօր դարձել է  որոշիչ ուժ տարբեր ոլորտներում, կապիտան Ֆաթահին ասել է, «Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայությունը բաց ջրերում և աշխարհի երկրների հետ բազմակողմ զորավարժություններին մասնակցությունը վկայում է նրա հզորության  և ծովային անվտանգության ու համաշխարհային խաղաղության ապահովման գործում այլ երկրների հետ Իրանի արդյունավետ գործակցության մասին»: