2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլ. Իրանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Լիբանանի նկատմամբ
Իրանի ֆուտբոլի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական վերջին խաղում հաղթել է Լիբանանի ընտրանուն։
Կատարի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական վերջին խաղում, Իրանի հյուսիսարևելյան շրջանի Մաշհադ քաշաքի «Իմամ Ռեզա» մարզադաշտում ավելի քան 12000 հանդիսականների ներկայությամբ, Իրանի ֆուտբոլի հավաքականը 2 գոլով հաղթել է Լիբանանին և 25 միավորով ժամանակավորապես գլխավորել խումբը:
35-րդ րոպեին Սարդար Ազմունը և 72-րդ րոպեին Ալիռեզա Ջահանբախշը խփել են Իրանի գոլերը։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Իրանի և Հարավային Կորեայի հավաքականները կներկայանան Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրփակիչ փուլում, իսկ ԱՄԷ-ի հավաքականը երրորդ տեղում է և հավակնորդներից մեկն է փլեյ-օֆֆ փուլում լինելու համար:
