Ամիր Աբդոլլահյան. Աֆղանստանում պետք է ձևավորվի ներառական կառավարություն
Չինաստանում կայացած Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների երրորդ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Աֆղանստանում ներառական ազգային կառավարության ձևավորմանը զուգահեռ, ստեղծել ներտարածաշրջանային մեխանիզմ։
Չինաստանում կայացած Աֆղանստանի հարևանների երրորդ հանդիպումը, որին մասնակցել են Իրանի, Պակիստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Կատարի արտգործնախարարներն ու պաշտոնյաները, ավարտվել է այսօր:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր կայացած նիստում հայտարարել է, որ Աֆղանստանի խնդիրներն ԱՄՆ-ի կողմից այս երկրի երկարամյա օկուպացման և օկուպանտների վարած սխալ քաղաքականության հետևանքն են:
Նա հավելել է, որ Աֆղնաստանի երկարաժամկետ օկուպացումը ոչ միայն չի նպաստել երկրի զարգացմանն այլ ստեղծել է մի տեսակ կախվածություն, որի արդյունքում, երկրից օկուպանտների դուրս գալուց հետո, Աֆղանստանի քաղաքական ու տնտեսական կառույցները փլուզվեցին, և իրավիճակի ամենամեծ զոհն ինչպես միշտ, դարձսավ ճնշված ժողովուրդը:
Նշելով, որ Աֆղնաստանում ահաբեկչության տարածման վտանգը շուրջ է, և այդ հարցում երևում է ԱՄՆ-ի հետքը, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «ԱՄՆ-ն չի խոսում Աֆղանստանի վերականգնմանն աջակցելու մասին, մինչդեռ 20 տարի օկուպացրել է երկիրը և ոչ մի քայլ չի արել ժողովրդին օգնելու համար»։
ԻԻՀ ԱԳ նախարարն առաջարկել է Աֆղանստանի հարևան երկրների հակաահաբեկչական քաղաքականությունը համակարգելու համար ձևավորել հատուկ մեխանիզմ՝ գործող կազմակերպությունների շրջանակում կամ անկախ միավորի տեսքով, որը կօգնի դյուրացնել և կառավարել երկրներիր գործողություններն ու ինֆորմացիայի փոխանակումը: