Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում
https://parstoday.ir/hy/news/iran-i168270-Իրանի_և_Չինաստանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը_Աֆղանստանի_հարևան_երկրների_արտգործնախարարների_գագաթնաժողովի_շրջանակում
Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ հանդիպման շրջանակում Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպել են՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 01, 2022 12:27 Asia/Tehran
  • Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում

Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ հանդիպման շրջանակում Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպել են՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրները:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի Պետական ​​խորհրդի անդամ և արտգործնախարար Վան Յին, ընդգծել են առաջարկվող նախագծերի ավարտն արագացնելու և տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Ամիր Աբդոլլահյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է արևմտյան երկրների կողմից անկախ պետությունների դեմ պատժամիջոցների անօրինական կիրառմանը և ընդգծել է, որ այս խնդրին հակազդելը կարևոր է ճգնաժամերը կանխելու համար:

Չինաստանի ԱԳ նախարարը, գնահատելով իրանական կողմի մասնակցությունը Աֆղանստանի հարևանների երրորդ հանդիպմանը, ընդգծել է 25-ամյա փաստաթղթի իրականացման համար երկու կողմերի սերտ համագործակցության և խորհրդակցության անհրաժեշտությունը և համագործակցությունը միջազգային կազմակերպություններում։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Վիեննայի բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները և ընդգծել արևմտյան որոշ երկրների նկատմամբ միակողմանի և անօրինական պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio