Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ արտերկրում գտնվող իրանցիների հնարավորություններից օգտվելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i168524-Իրանի_կառավարությունը_քայլեր_է_ձեռնարկել_արտերկրում_գտնվող_իրանցիների_հնարավորություններից_օգտվելու_համար
Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ արտերկրում գտնվող իրանցիների մարդկային ռեսուրսների և ֆինանսական հնարավորություններից օգտվելու համար
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2022 08:09 Asia/Tehran
  • Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝  արտերկրում գտնվող իրանցիների հնարավորություններից օգտվելու համար

Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ արտերկրում գտնվող իրանցիների մարդկային ռեսուրսների և ֆինանսական հնարավորություններից օգտվելու համար

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 4 միլիոն իրանցիներ ապրում են արտասահմանում։

ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Արտասահմանում գտնվող իրանցիների համար երկիր վերադառնալու գործընթացի դյորացման վերաբերյալ հայտարարությունից հետո, ԱԳՆ-ում գործարկվել է ճամփորդության վերաբերյալ հարցերին պատասխանելու ծառայություն: Այս ծառայությունը կօգնի բոլոր նրանց, ովքեր որոշակի հարցեր ունեն Իրան մուտք գործելու վերաբերյալ, ստանալ հարցերի պատասխանները և առանց մտահոգության այցելել Իրան»

Նա հավելել է «Ծառայությունը համապատասխան  տեղեկատվություն կտրամադրի  նաև իրավական կամ դատական ​​խոչընդոտների կարգավորման վերաբերյալ»:

Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ընդգծել է. «Այս ծառայության նպատակն արտերկրում ապրող հայրենակիցների անխոչընդոտ մուտքն Իրան ապահովելն է»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio