Իրանը լուսանկարներում. Սահվալանի կապույտ քարանձավը Իռանի Արևմտյան Ատրպատական նահանգի զբոսաշրջության գոհարը
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում գտնվող Սահվելանի քարանձավը, կորոնավիրուսի բռնկման պատճառով երկու տարի փակվելուց հետո, այս տարի Նովրուզին մշտապես վերաբացվել է և հյուրընկալում է զբոսաշրջիկներին։
Սահվելանի քարանձավը Արևմտյան Ատրպատական նահանգի ամենազարմանալի բնական վայրերից և Իրանի հյուսիս-արևմտյան ամենաեզակի բնական քարանձավներից մեկն է:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Սահվելանի քարանձավի հայտնաբերումը թվագրվում է 150 տարի առաջ:

Սահվելանի քարանձավը Իրանի երկրորդ ամենամեծ քարանձավն է Համեդանի Ալի Սադրի քարանձավից հետո: Շնորհիվ յուրահատուկ տեսարանի և գեղեցիկ բնական էֆեկտների, այն նաև հետաքրքրում է օտարերկրյա զբոսաշրջիկներին։Սահվելանի քարանձավը Իրանում գրանցված է որպես ազգային բնական հուշարձան։
