Իրանը ողջունում է Աֆղանստանում թմրանյութերի արտադրության և աճեցման ծավալների նվազումը
Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության ու աճեցման ծավալների նվազումը»։
«Թալիբան» շարժման առաջնորդ Մալահաբաթուլլա Ախունդզադեն կիրակի օրը հրամանագիր է արձակել, որով արգելվում է թմրանյութերի արտադրության համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի մշակումը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության և աճեցման ցանկացած կրճատում և ողջունում է այդ բույսերի փոխարինող բույսերի մշակման և Աֆղանստանի ժողովրդի կենցաղի մասին բոլոր անհրաժեշտ խորհրդակցությունները միջազգային հանրության հետ», - երկուշաբթի երեկոյան հեռուստատեսային հաղորդման ժամանակ ասել է Իրանի Թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար՝ Իսկանդեր Մոմենին:
Նշելով, որ ամերիկացիները մեծ ավերածություն են կատարել Աֆղանստանում, Մոմենին ասել է.«Փաստերի համաձայն, ամերիկացիները տեխնիկական, տեխնոլոգիական աջակցությամբ, բարձր բերքատվության սերմերի տրամադրմամբ և սերմերի ձևափոխմամբ, նպաստել են Աֆղանստանում խաշխաշի մշակմանը և մաքսանենգ ճանապարհով ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով թմրանյութ են տեղափոխել այդ երկիր»: