Իրանի Մաշհադ քաղաքում հարձակում է տեղի ունեցել 3 հոգևորականների դեմ
Ապրիլ 06, 2022 03:41 Asia/Tehran
Իրանի Մաշհադ քաղաքում սառը զենքով հարձակում է իրականացվել 3 հոգևորականների դեմ, որի հետևանքով նրանցից մնեկը զոհվել է, երկուսը վիրավոր են:
Խորասան Ռազավիի նահանգապետ Յաղուբ Ալի Նազարին, Իրանի ռադոիոհեռուստատեսության լրատվակլան գործակալությանն ասել է, որ Ռազավյան սրբազվայրում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հոգևորականներից մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:
Նազարին հավելել է.«Վիրավորներցի մեկի վիճակը ծանր է»։
Նահանգապետը նշել է, որ հանցագործը ձերբակալվել է և գործով լրացուցիչ տեղեկություններն առաջիկայում հասանելի կլինեն հանրությանը: