ԻԻՀ նախագահն արձագանքել է Մաշհադում երեք իրանցի հոգևորականների վրա իրականացված հարձակմանը
Արձագանբքելով Մաշհադ քաղաքում իմամ Ռեզայի սրբավայրում երեք իրանցի հոգևորականների վրա իրականացված հարձակմանն ԻԻՀ նախագահ Էբրայիմ Ռայիսին հայտարարել է. «Անկախ կրոնից բոլոր ազատ մարդկանց ապաստանը համարվող իմամ Ռեզայի դամբարանում տեղի ունեցած միջադեպը ցավ է պատճառել ինձ և իմամ Ռեզայի բոլոր հետևորդներին»:
Երեքշաբթի օրը, Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, դանակով զինված անձը հարձակվել էր իրանցի երեք հոգևորականների վրա: Հարձակման հետևանքով հոգևորականներից մկեը տեղում մահացել էր, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ հարձակումն իրականացվել է ամերիկյան թաքֆիրական հոսանքներից ազդված անձի կողմից, ինչն ավելի միասնական է դարձրել իսլամի հետևորդներին ու Իրանի բարեկամներին և խայտառակել շեղված հոսանքներին:
Նախագահը Հետախուզության նախարարությանը հանձնարարել է բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ, բացահայտել հանցագործության մանրամասները և այդ մասին տեղյակ պահել հանրությանը: