Իրանը և Հայաստանն ընդլայնում են տնտեսական հարաբերությունները
ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջազգային հարցերի գլխավոր տնօրենը ողջունել է Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով տնօրենի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Համեդ Ֆորուզանն ասել է. «Իրանի աշխատանքի նախարար Հոջաթուլլա Աբդոլմալեքիի Երևան կատարելիք այցի շրջանակում, այդ երկրում կբացվի ԻԻՀ առևտրի կենտրոն, որը կծառայեի որպես Իրանի տնտեսական հնարավորությունների մշտական ցուցադրության վայր»:
Նա հավելել է. «Արտադրության ու առևտրրի ոլորտներում երկու երկրների հնարավորությունները բացահայտելու նպատակով, կկնքվի համագործակցության հուշագիր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի տնօրեն Մինասյանը հանդիպման ժամանակ նշել է.«Հաշվի առնելով Իրանի կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության չափերը, երկու կողմերի համագործակցությունը կարող է լինել շատ արդյունավետ և դրական»: