Այսօր Իրանում նշում են Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը
Ապրիլի 9-ին Իրանում նշվում է Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը, ի նշան հարգանքի՝ վառելիքի ցիկլն ամբողջացնելու իարնցի գիտնականների ջանքերի նկատմամբ:
2006թ այս օրն իրանցի գիտնականներին հաջողվեց լաբորատոր պայմաններում ամբողջացնել միջուկային վառեելիքի արտադրության ցիկլը:
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրեց իրանցի մասնագետների կողմից ուրանի հարստացման տեխնոլոգիային տիրապետելու և իրանական արտադրության ցենտրիֆուգներով ուրանի հարստացման ամբողջական ցիկլն իրականացնելու հնարավորության մասին, և հայտնվեց ուրանի հասրտացման տեխնոլոգիային տիրապետող երկրների շարքում:
Այսօր Իարնում գրանցվում են ամենաբարձր աճի տեմերը գիտության, արտադրության և այնպիսի ոլորտներում, ինչպես՝ ցողունային բջիջների արտադրությունն ու վերարտադրությունը, նանոտեխնոլոգիան և միջուկային գիտելիքի օգտագործմամբ ռադիոդեղերի արտադրությունը:
Իրանն այսօր նորագույն գիտելիքներին տիրապետող երկրների թվում է: